Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Բանանն ու գարեջուրը` մազերի խնամքի միջոց. 168.am

Բանանն ու գարեջուրը` մազերի խնամքի միջոց. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը հանդիպում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։ Fithakcer.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ և մեծապես ազդել մարդու ինքնագնահատականի վրա։ Եթե մազաթափության խնդիր ունեք և ցանկանում եք դադարեցնել մազաթափությունն ու խթանել մազերի աճը, կարող եք փորձել այս միջոցը։ Այն պատրաստվում է բնական բաղադրիչներից, չի պարունակում տոքսիններ և կողմնակի ազդեցություն չունի, իսկ արդյունքը նկատելի կլինի մի քանի օր անց։

Բաղադրիչներ.

  • 1 ձվի դեղնուց,
  • կես բանան,
  • կես բաժակ գարեջուր՝ 100 մլ,
  • 1-2 ճաշի գդալ մեղր։


Պատրաստման եղանակը։ Այս միջոցը պատրաստելը շատ հեշտ է։ Պարզապես հարկավոր է բլենդերում խառնել վերը նշված բոլոր բաղադրիչները։

Օգտագործման եղանակը։ Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ մազերը թափվել են, և թողեք մի քանի ժամ։ Այդ հատվածում տաքություն զգալու դեպքում կարիք չկա անհանգստանալու. դա նշանակում է, որ այն արդյունավետ է, և մաշկն արձագանքում է դրան։ Կրկնեք սա նվազագույնը շաբաթվա ընթացքում մեկ անգամ, և շուտով կնկատեք արդյունքը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ